01/22/2025

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը

Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցնում է 14 հազարը։ Մահացել է ավելի քան 300 մարդ։ Մահվան առաջին դեպքն է արձանագրվել Չինաստանից դուրս՝ Ֆիլիպիններում։ Մահացողը չինական Վուհանից է, որը հենց համարվում է վարակի էպիկենտրոնը։  

Հայաստան բերված թեստերը 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից' անվճար։ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: