Փետրվարի 2-ից շենգեն վիզայի տրամադրման կանոնները փոխվել են, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Ըստ Հայաստանին վերաբերող նոր փոփոխությունների՝ վիզայի համար հայտ կարելի է ներկայացնել նախատեսվող ճամփորդությունից 6 ամիս առաջ՝ նախորդ 3 ամսվա փոխարեն: Միաժամանակ, վիզայի հայտն առցանց լրացնելու հնարավորություն կա:
Շենգեն վիզայի արժեքը մի շարք երկրների համար բարձրացել է, բայց ՀՀ քաղաքացիներին այդ թանկացումը չի վերաբերում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գինը ՀՀ քաղաքացիների համար շարունակելու է մնալ €35։

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































