01/22/2025

Բարձրաստիճան պաշտոնյաները «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց

Բարձրաստիճան պաշտոնյաները «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «ֆլեշմոբ» են սկսել ի աջակցություն քաղցկեղ ունեցող անձանց:

«ֆլեշմոբ»-ին մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հունահռոմեական ոճի մբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Նրանք «Ֆեյսբուք»-ի իրենց պաշտոնական էջերում տեղեկատվական արշավ են սկսել և գրել. «Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը՝  մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել»:

Նրանք գրառման տակ նաև հաշթագեր են թողել՝ #cityofsmile  #ժպիտներիքաղաք  #Worldcancerday2020  #February4  #February15

 

 

 armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: