01/22/2025

Քաղցկեղից Հայաստանում տարեկան մահանում է մոտավորապես 5000 մարդ

Քաղցկեղից Հայաստանում տարեկան մահանում է մոտավորապես 5000 մարդ

Այսօր՝ փետրվարի 4-ը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով վիճակագրության մասին, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ քաղցկեղից տարեկան մահանում է մոտավորապես 5 հազար մարդ, սակայն թիվը ճշգրտելու կարիք կա դեռևս:

ArmDaily.am դիտարկմանը, թե արդյոք տղամարդկանց և կանանց հիվանդությունների վիճակագրությունը նույնպես ունի ճշգրտման կարիք, Մանուկյանը պատասխանեց. «Կարող ենք ներկայացնել 2017 թվականի տվյալները, ըստ որի 8379 դեպք է գրանցվել, որից 4220 եղել են տղամարդիկ, 4169՝ կանայք: Ինչ վերաբերում է երեխաներին, տարեկան արձանագրվում է մոտավորապես 70 դեպք: Տղամարդկանց մոտ ավելի լայն տարածում ունի թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի»:

Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն էլ հավելեց. «Կրծքագեղձի ապրելիության տարիների տոկոսը վերջին մի քանի տարիներին բարձրացել է ավելի վաղ դիմելու հաշվին: Մենք կրծքագեղձի առումով մոտենում ենք եվրոպական թվերին՝ մոտ 67 տոկոս»:

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը առաջին տեղում չէ հիվանդության դեպքում, այն առաջին տեղում է մահացության առումով, պատճառը բժշկի ուշ դիմելն է»։
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: