01/22/2025

Խորհրդակցություն՝ նվիրված սեզոնային վարակների կանխարգելմանը ՆՈՒՀ-երում

Խորհրդակցություն՝ նվիրված սեզոնային վարակների կանխարգելմանը ՆՈՒՀ-երում

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրել է խորհրդակցություն՝ համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և բուժքույրերի մասնակցությամբ։

Խորհրդակցության հիմնական թեման մանկապարտեզներում երեխաների հաճախելիության կտրուկ նվազումն է, ինչը պայմանավորված է սուր շնչառական վարակների սեզոնով։

Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարը և՛ բուժքույրերին, և՛ տնօրեններին հորդորել է լինել հետևողական, զգոն, պահպանել մանկապարտեզի իդեալական մաքրությունը և լուրջ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ պայմաններին՝ սահմանելով խիստ վերահսկողություն։

Համայնքապետը նաև հանձնարարել է բուժքույրերին առավոտյան ընդունելության ժամանակ մուտքի մոտ իրականացնել երեխաների զննում և հայտնաբերված հիվանդության կասկածով երեխաներին չընդունել հաստատություն։

Հարգելի՛ ծնողներ, Կապանի համայնքապետարանը կարևորում է երեխաների առողջության պահպանումը իր ենթակայությամբ գործող հաստատություններում և սեզոնային վարակների հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում է՝ եթե Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ ուղարկեք Ձեր երեխային մանկապարտեզ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: