01/21/2025

ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձը հղեց Կոնգրեսին

ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձը հղեց Կոնգրեսին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ անգամ ուղերձ է հղել Կոնգրեսին՝ խոսելով, մասնավորապես, տնտեսության մեջ հաջողությունների, առևտրային նոր համաձայնագրերի, երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման, համաճարակների դեմ պայքարի հաջող ընթացքի մասին:

Եզրափակելով՝ Թրամփը նույնիսկ առաջարկել է ընդունել մայրության արձակուրդի մասին օրենքը:

Դեմոկրատ 10 օրենսդիրներ բոյկոտել են միջոցառումը:

Այսօր Սենատում նախատեսված է ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը։ Սպասվում է, որ ի տարբերություն Ներկայացուցիչների տան, որտեղ մեծամասնություն են դեմոկրատները, Կոնգրեսի՝ հանրապետականների կողմից վերահսկվող վերին պալատը կարդարացնի Թրամփին։

Ներկայացուցիչների պալատը, հիշեցնենք, անցած տարվա դեկտեմբերի 18-ին իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: