01/21/2025

Ձմեռային անվադողեր չունենալը` 20 հազար դրամ տուգանք. նոր կարգավորման առաջարկ ՃՈ ոլորտում

Ձմեռային անվադողեր չունենալը` 20 հազար դրամ տուգանք. նոր կարգավորման առաջարկ ՃՈ ոլորտում

ԱԺ-ում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես այն ներկայացրել է հեղինակ Արթուր Դալլաքյանը, այն նախատեսում է տուգանքներ սահմանված նորմերի խախտման դեպքում:

Իսկ նորմերը հետևյալն են.

«Դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդները պարտադիր վերազինված լինեն ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացված լինեն: Սահմանվում է վարչական տույժ 20 հազար դրամ այն վարորդների համար, ովքեր չեն երթևեկի ձմեռային անվադողերով և 5000 դրամ նրանց համար, ովքեր կվարեն առանց «մոտակա» լուսային լապտերները միացնելու»,- ասել է նա:

Ըստ նրա` երեկվա վթարային իրավիճակը ցույց տվեց, որ հիմնավոր է նման նորմի ընդունումը, իսկ տարբեր երկրներում փորձը ցույց է տվել, որ լապտերները միացնելը 13-17 տոկոսով նվազեցնում է վթարները: Եվրոպական երկրների 60 տոկոսը վերազինված է այս նորմով, իսկ տարվա 365 օրը միացված են լուսային լապտերները, այնինչ առաջարկվող օրենքն առաջարկում է 4 ամիս:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: