01/22/2025

Լարսը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված 580 ավտոմեքենա

Լարսը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված 580 ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան,  Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Չայնիի ոլորաններում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: