ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2-րդ զորամիավորումում ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին եւ դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ձնագնացները նախատեսվում են լեռնային եւ դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսեւորումներն իսպառ բացառելու, երեւույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: