01/21/2025

ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԱԺ-ն քննարկում է այն հանրաքվեի դնելու որոշման նախագիծը

ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԱԺ-ն քննարկում է այն հանրաքվեի դնելու որոշման նախագիծը

«Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանդրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց՝ ինչպես եւ հայտարարել էր նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։

Նախագծին դեմ քվերակեց 36 պատգամավոր, ձեռնպահ՝ 87, կողմ՝ 0։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ, համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ԱԺ-ն չի ընդունում Սահմանադրական փոփոխության նախագիծը, պատգամավորների 3 հինգերորդի նախաձեռնությամբ այն ներկայացվում է հանրաքվեի։

ԱԺ-ն այս պահին քննարկում է Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: