01/21/2025

Հանրաքվեն կանցկացվի մինչև ապրիլի 5-ը. Մակունց

Հանրաքվեն կանցկացվի մինչև ապրիլի 5-ը. Մակունց

«Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծը ՍԴ չի ուղարկվելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն ուղարկվելու է նախագահին՝ ստորագրության համար», - ասաց Մակունցը։

Հարցին, թե կա՞ վստահություն, որ նախագահն այն կստորագրի՝ Մակունցն ասաց․

«Այո՛, կա այդ վստահությունը։ Համենայնդեպս, մենք ունենք այնպիսի տպավորություն, որ նախագահը համերաշխ է այն մոտեցման հետ, որն ունի «Իմ քայլը» խմբակցությունը»։

Լիլիթ Մակունցը նշեց, որ այն ուժի մեջ կմտնի մինչև ապրիլի 5-ը։

Հարցին՝ ինչո՞ւ իշխող խմբակցությունն ականջալուր չի լինում ԵԽԽՎ-ի ՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու կոչին, Մակունցն ասաց․

«Որէև քննադատություն չկա, կա առաջարկ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանն՝ ինչո՞ւ մինչև խորհրդարանում քննարկվելը որպես Սահմանադրական օրենք նախագիծը չի ուղարկվել միջազգային կառույցներին՝ Մակունցն արձագանքեց, որ նախկինում բոլոր ընտրությունների լեգիտմությունը դրվել է կասկածի տակ, իսկ 2018 թվականի ընտրությունները ոչ մի հարթակում չեն բողոքարկվել։

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: