01/21/2025

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ.-ից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված գրառումից, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր:

Նախաձեռնության նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: