01/21/2025

2019 թվականին Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա

2019 թվականին Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա

2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել  է 1994  երեխա,  որոնցից 1015-ը  տղաներ են,   979-ը՝ աղջիկներ:

Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա: Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝ 159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36,Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:

Հարկ է նշել, որ  Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում  կազմել է 2073 երեխա, որոնցից  1058-ը՝ տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ:
Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետական ու բարեգործական միջոցներով բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և  սարքավորումների արդիականացման ուղղությամբ:

2019 թվականին բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու բժշկական ժամանակակից սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։ Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։

2019 թվականի դեկտեմբեր ամսին  շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որտեղ գործում է բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունք:
 
 
         

Արցախի   Հանրապետության  առողջապահության նախարարություն
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: