01/21/2025

«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ

«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ

Ամերիկյան կինոակադեմիայի  «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»:

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» ժապավենները:

«Մակաբույծը» ֆիլմում ծույլ մարդկանց ընտանիքը չի ցանկանում չարչարվել և ապրում է՝ շանտաժի ենթարկելով հարուստներին: Մի օր հետաքրքրություն դրսևորելով հերթական հարուստ մարդու հանդեպ՝ ընտանիքի անդամներն անելանելի իրավիճակում են հայտնվում:

Այս ֆիլմով 2019 թվականին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: