01/21/2025

Մանկապարտեզների, քոլեջների եւ ուսումնարանների աշխատակիցներին սոցփաթեթ տրամադրելու հարցը կքննարկվի. Արայիկ Հարությունյան

Մանկապարտեզների, քոլեջների եւ ուսումնարանների աշխատակիցներին սոցփաթեթ տրամադրելու հարցը կքննարկվի. Արայիկ Հարությունյան

Հնարավոր է մանկապարտեզների աշխատակիցները նույնպես առաջիկայում սոցիալական փաթեթներ ստանան: Այս հեռանկարը չի բացառել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովում այսօր պատասխանելով լրագրողների հարցերին: Հայտնի է, որ պետական ծառայողներն ու պետական հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներն օգտվում են սոցիալական փաթեթից, իսկ նախադպրոցական հաստատությունների աշխատակցիները տարիներ շարունակ դժգոհում են, որ իրենք զրկված են դրանից:

«Ֆիքսենք, որ ըստ էության մենք չունենք պետական մանկապարտեզներ, մենք ունենք համայնքային մանկապարտեզներ: Այսինքն մանկապարտեզների գերակշիռ մեծամասնությունը համայնքային ենթակայության են, եւ խնդիրները ժամանակին նաեւ այստեղից են առաջացել: Հիմա մենք միջնաժամկետ ծախսերը քննարկելիս անպայման կքննարկենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ հասկանալու համար, թե էստեղ ինչ լուծումներ ունենք»,- ասել է նախարար Հարությունյանը:

Նա, միեւնույն ժամանակ, հավելել է, ըստ էության սա շատ ավելի սոցիալական, քան կրթական ոլորտի խնդիր է:

Արայիկ Հարությունայնը նկատել է, որ սոցիալական փաթեթ չի տրամադրվում նաեւ քոլեջների եւ ուսումնարանների աշխատակիցներին, ինչը վերանայելու հարցը նույնպես քննարկման առարկա կարող է լինել:

«Մենք նման խնդիրների բախվում ենք նաեւ մի շարք այլ ոլորտներում: Հիմա տարբեր հաստիքների խմբեր կամ կրթական ոլորտի տարբեր ուղղությունների  մասնագետներ բարձրացնում են այդ հարցը: Մասնավորապես դա վերաբերում է, օրինակ, միջին մասնագիտական եւ արհեստագործական ոլորտին: Հիմա դա մենք նախարարության հետ քննարկում ենք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: