09/26/2020

Խաչիկ Ասրյանը 50 տարեկան է

Խաչիկ Ասրյանը 50 տարեկան է

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Խաչիկ Ասրյանին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, մաղթում հաջողություններ անձնական կյանքում եւ հասարակական-քաղաքական գործունեության մեջ:

Խաչիկ Ասրյանի հիմնադրած «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունը մեր երկրամասում ամենակայացած երիտասարդական կազմակերպությունն էր վերջին 10-15 տարում։

Հետագայում այն վերածվեց «Հայոց արծիվներ» հասարարակական կազմակերպության՝ իր մեջ միավորելով հազարավոր երիտասարդներ հանրապետության տարբեր տարածաշրջաններից:

Մոտ երկու տարի առաջ այդ կազմակերպության հենքի վրա ստեղծվեց «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցությունը, որը հասցրել է իր սեփական դեմքն ու տեղն ունենալ հայոց մերօրյա քաղաքական դաշտում:

Դրվատանքի արժանի է հատկապես հասարակական-քաղաքական այդ ուժի անվերապահ հավատարմությունը մեր ազգային, քրիստոնեական արժեքներին, հայոց պետականությանը, ինչպես եւ հայ ռուսական դարավոր բարեկամությանը:

Քաղաքական այդ ուժի համար, անցած ճանապարհի բոլոր հանգրվաններում, առաջնահերթություն է եղել աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Այդ ուժի համար, որքանով տեսնում ենք, մեր ընթացքի նորագույն փուլի հերոսը եղել եւ մնում են Արցախյան գոյակռվի մասնակիցը, 2016 թ. ապրիլյան իրադարձությունների զինվորը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանների պաշտպան-մարտիկը:

Այդ ամենը, միեւնույն ժամանակ, ամբողջացնում-ուրվագծում է Խաչիկ Ասրյան սյունեցու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հասարակական-քաղաքական գործչի դիմանկարը, որի նորանոր դրսեւորումներին, համոզված ենք, ականատես կլինենք առաջիկա տարիներին նույնպես:

Յուրաքանչյուր մարդու համար, իրավացիորեն, կեսդարյա հոբելյանն ամենաբուռն, ամենահասուն գործունեության շրջափուլի սկիզբն է:

Խաչիկ Ասրյանի համար եւս այդ բանաձեւն է գործում եւ գործելու:

Այնպես որ՝ կրկին շնորհավորում ենք մեր երկրամասի արժանավոր զավակ Խաչիկ Ասրյանին՝ հոբելյանի առթիվ ու մեր, ինչպես եւ բազում սյունեցիների լավագույն մաղթանքները հղում նրան:

Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: