01/21/2025

Սա է պահի հրամայականը կամ հորդոր՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին

Սա է պահի հրամայականը կամ հորդոր՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին

Վերջին մեկուկես ամսում ծառայության մեջ սպանված մեր զինվորների վշտի սուգը, անտարակույս, համազգային է... 

Հայոց բանակում տեղի ունեցող այս ողբերգական իրադարձությունները նպատակամիտված կերպով քաղաքականացնող ցանկացած ուղղորդված ու չհիմնավորված կարծիք միանշանակ ոչնչացնում է մեր միասնականությունը, և եթե այդ միտումն անպատասխանատու հայտարարություններով շարունակվի, ապա կործանարար աղետ է բերելու մեր ժողովրդի գլխին...

Իշխանությունների առջև պետք է ստույգ հանրային պահանջ դրվի։ Եվ դա՝ հանցագործությունները կատարողներին կամ դրանց համար միջավայր ստեղծողներին շատ արագ հայտնաբերելն ու խստագույնս պատժելը պիտի լինի։

Սա՛ է պահի հրամայականը...

                              ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: