01/21/2025

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ ՆԱԵՎ ԿԱՊԱՆԻ, ԳՈՐԻՍԻ, ՍԻՍԻԱՆԻ ԵՎ ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐ ԿԳՈՐԾԵՆ ՆԱԵՎ ԿԱՊԱՆԻ, ԳՈՐԻՍԻ, ՍԻՍԻԱՆԻ ԵՎ ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մեկնարկել է «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն» ծրագիրը: Այն նպատակ ունի բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:

Ներկայումս հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության առկայությունը:

Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝ 24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ:

Անհետաձգելի վիճակների ցանկը հետևյալն է․
 ծակած, կտրած, կծած վերքեր,
 հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
 մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
 մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
 սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
 սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
 աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,
 արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցային բուժում,
 սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

Մանրամասները՝ http://moh.am/#1/2622

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: