01/21/2025

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում․ մասնակցում է նաեւ վարչապետը

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում․ մասնակցում է նաեւ վարչապետը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՔՊ գրասենյակում փակ նիստ է անցկացնում։ Նիստին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում, ըստ ամենայնի, հանրաքվեի վերաբերյալ հարցեր են։

Հիշեցնենք՝ այսօր պաշտոնապես մեկնարկեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի 4-ը։ «Այո»-ի քարոզչական շտաբն արդեն ձեւավորվել է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, այսօր որեւէ հանրային միջոցառում չի նախատեսում։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ավելի վաղ նշել էր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: