01/21/2025

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Դավթյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերին:

«Առաջինը՝ հրաժարական չեմ պատրաստվում տալ: Երկրորդը՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Ես այդ դեպքերից հետո եղել եմ և՛ զորամասերում, և՛ մասնակցել եմ զինվորների հուղարկավորության արարողություններին, դրանից չեմ խուսափում»,- ասաց Դավթյանը:

Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն Ազգային ժողով էր հրավիրվել բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար: Քննարկումը կազմակերպել էին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:

 

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: