01/21/2025

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

Ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը առաջիկա մի քանի օրերին քարոզչական հրապարակային միջոցառումներ չունի: Այդ մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախատեսված հրապարակային միջոցառումների ցանկը կհրապարակվի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը:

Մեր հարցին, թե քանի՞ շտաբ է նախատեսում ունենալ «Այո»-ն, Ալեքսանյանը պատասխանեց, որ հստակ որոշված թիվ չի կարող ասել, բայց շտաբներ կունենան բոլոր մարզերի բոլոր խոշոր քաղաքներում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

«Այս պահին դեռ բանակցությունների մեջ են շտաբի ներկայացուցիչները՝ տարածքների վարձակալման հարցով: Դեռ նախագծման փուլում է այդ ամենը, դրա համար չեմ կարող հստակ թիվ ասել»,- հավելեց ՔՊԿ հասարակայնության հետ կապերի համակարգողը:

Փետրվարի 16-ից «Այո»-ի շտաբը հայտարարել է նաեւ «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ 1-3 տեղերի համար սահմանվել են 1-3 միլիոն դրամ պարգեւավճար: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ արդեն տասնյակներով հայտեր են ստացել, ուսումնասիրում են, արդյունքները կամփոփեն փետրվարի 25-ին:

Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ 6 անդամներին պաշտոնից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով, որ թեեւ 2018-ի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության նորացված տարբերակը, սակայն Հրայր Թովմասյանն ու 6 դատավորները պաշտոնավարում են 2005-ի Սահմանադրության դրույթների հիմքով:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: