01/20/2025

Իրանում հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանում հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը

Իրանի կառավարությունը հաստատում է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է եղել»,- գրել է Ռաբիին Twitter-ում:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է տվել»,- ասել էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: