01/20/2025

Քննարկվեցին հաշվեքննության արդյունքները

Քննարկվեցին հաշվեքննության արդյունքները

Փետրվարի 18-ին Գորիսում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանում եւ նրա ենթակայության որոշ հիմնարկներում իրականացված հաշվեքննության արդյունքները․ այն իրականացվել է 2017թ․ հունվարի 1 - 2018թ․ դեկտեմբերի 31 ժամանակահատվածի համար։

Մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Գ․Ոսկանյանը, պալատի 4-րդ վարչության աշխատակիցները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները, մարզային ենթակայության առողջապահական ՓԲԸ-ների եւ որոշ ՊՈԱԿ-ների ղեկավարներ։

Հանդիպման  նպատակն էր ներկաների հետ  քննարկել իրականացված հաշվեքննության արդյունքները, լսել նրանց նկատառումներն ու առարկությունները։

 

syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: