01/20/2025

Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են. հայտնի չէ, թե ինչպես է վարակը նրանց փոխանցվել

Իրանում կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները մահացել են. հայտնի չէ, թե ինչպես է վարակը նրանց փոխանցվել

Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացած երկու իրանցիները չեն հաղորդակցվել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից եկած մարդկանց հետ:

Այս մասին հայտնել է Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցով ազգային հանձնաժողովի անդամ Մասուդ Մարդանին, փոխանցում է tert.am-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Իրանում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել: Նրանք երկուսն էլ իրանցիներ, Կումի բնակիչներ են եղել:

«Առողջապահության նախարարությունում ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրման հարցով հանձնաժողովն այժմ պարզում է Կումում վարակվածներին կորոնավիրուսի փոխանցման ճանապարհը»,- ասել է պաշտոնյան: 
 
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ հիվանդությունը նրանց է փոխանցվել քաղաքի զբոսաշրջիկներից մեկից, որը Իրան է եկել հարևան պետություններից մեկից: Մարդանին նշել է, որ այնուամենայնիվ իրենք չեն կարող հաստատել վարակի փոխանցման վայրը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կառավարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի մասին տեղեկությունը: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նրանք մեկուսացվել են:
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: