01/20/2025

Երկու մեծերին էր նվիրված

Երկու մեծերին էր նվիրված

Մեծ լոռեցու` Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-րդ տարեդարձի օրը` փետրվարի 19-ին Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնում տեղի ունեցավ ցերեկույթ «Երկու մեծերը» խորագրով։ Բանն այն է, որ մի քանի օր հետո փետրվարի 25-ը հայ ազգի նվիրյալ եւ մեծ զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Միջոցառմանը մասնակցում էին գրադարանի տարբեր տարիքի ընթերցողներ, նաեւ Կապանի արվեստի պետական քոլեջի դիզայնի եւ գեղանկարչության բաժնի սովորողներ։ Գրադարանի արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեց Թումանյանի եւ Անդրանիկի կյանքից։ Հայ ազգի երկու երեւելիների մասին տեսաֆիլմեր ցուցադրվեցին։ Այնուհետեւ գրասերները արտասանեցին Թումանյանի քառյակներից եւ պոետի` իրենց հոգեհարազատ բանաստեղծություններից, հնչեցին Թումանյանի տեքստերով եւ Անդրանիկին նվիրված երգեր։ Իսկ ամենավերջում տեղի ունեցավ գրքերի փոխանակություն, մի ավանդույթ, որ ձեւավորվել է վերջին տարիներին։ Որոշ գրքերով համալրվեց նաեւ գրադարանի արվեստի բաժինը։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: