01/20/2025

Ահա, թե ինչ հակահիգենիկ պայմաններում է արտադրվել Երևանի մանկապարտեզներին մատակարարվող կաթնամթերքը․ ՖՈՏՈ

Ահա, թե ինչ հակահիգենիկ պայմաններում է արտադրվել Երևանի մանկապարտեզներին մատակարարվող կաթնամթերքը․ ՖՈՏՈ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (այս ընկերությունը եղել է մի շարք մանկապարտեզների կաթնամթերքների մատակարարը):
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ  գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։

Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չի կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական հագուստ, ավելին՝ նրանցից երկուսը չեն ունեցել սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության։

Նշված սանիտարահիգիենիկ խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի որևէ արտադրության հետ, ուստի Տեսչական մարմինը կասեցել է «Ագրոպրոդ» ՍՊԸ գործունեությունը, տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար:

 

 

armnetnews.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: