01/20/2025

Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ բրդի մշակման արժեշղթայի ընդլայնմամբ» նախաձեռնությունը

Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում մեկնարկվեց «Համայնքի տնտեսական զարգացում՝ բրդի մշակման արժեշղթայի ընդլայնմամբ» նախաձեռնությունը

 2020թ փետրվար ամսից Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում մեկնարկվեց "Համայնքի տնտեսական զարգացում՝ բրդի մշակման արժեշղթայի ընդլայնմամբ" նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր»- Հայաստան ծրագրի կողմից։

«Գորիսի Զարգացման Կենտրոն» ՀԿ -ն՝ Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ մշակել են Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում բրդյա տեքստիլի և գորգարվեստի զարգացման նախաձեռնություն, որը կնպաստի բնակավայրում աշխատատեղերի ստեղծմանը և բրդի արժեշղթայի զարգացմանը՝ խթանելով բնակչության զբաղվածությունը և համայնքի տնտեսական մրցունակության բարձրացումը մարզում:

Ծրագրի նպատակն է նպաստել Վերիշեն պահպանվող տարածքի տնտեսական զարգացմանը՝ բրդի արժեշղթայի զարգացման միջոցով:

‼️Վերիշեն բնակավայրում կազմակերպությունները իրենց գործընկերների հետ համատեղ ջանքերով կհիմնադրեն ձեռագործ տեքստիլ արտադրություն՝ ապահովելով եկամուտ վաստակելու հնարավորություններ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքների համար: Արտադրամասը ունենալու է ջուլհակագործական և գորգագործական բաժիններ, որտեղ տեղացի կանայք կհմտանան այս արհեստների մեջ և աշխատանքի կանցնեն արտադրամասում: Այն հնարավորություն կտա նաև տասնյակ ուսանողների, երիտասարդների և աշակերտների իրենց արտադրական պրակտիկան անցկացնելու և հմտանալու նոր արհեստների ուսուցման մեջ:

‼️Ծրագրին իր մեծ աջակցությունն է ցուցաբերում Գորիսի համայնքապետարանը, որն անհատույց օգտագործման բարեկարգ տարածք է տրամադրել կազմակերպություններին՝ արտադրությունը կազմակերպելու համար:

Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան
Goris Women's Development Resource Center Foundation

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: