01/20/2025

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ.
Հեռ. ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռ. ՝ +989121051639
Էլ. փոստ` [email protected]»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրանի առողջապահության նախարարության՝ փետրվարի 22-ի տվյալներով վարակվածների թիվը երկրում 28 է, մահվան ելքով դեպքերը՝ հինգը։  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: