01/20/2025

Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Իրանում մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ գրանցված երկրաշարժը կրկին զգացել են նաև Հայաստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը, փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 19։30-ին (Երևանի ժամանակով ժամը` 20։00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.140 և արևելյան երկայնության 44.480 աշխարհագրական կոորդինատներով Իրանում՝ Սալմաս քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում:

Փետրվարի 23-ի առավոտյան ևս Սալմասում ութ բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։  Զոհեր և վիրավորներ էին գրանցվել ինչպես Իրանում, այնպես էլ Թուրքիայի սահմանակից բնակավայրերում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: