01/20/2025

Երևան-Իրանի սահման ավտոճանապարհի Լիճք գյուղի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Իրանի սահման ավտոճանապարհի Լիճք գյուղի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Մ-2՝)՝ Լիճք գյուղի մոտ (356-րդ կմ) փետրվարի 24-ին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կապալառու կազմակերպությունն  իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։

Նախարարությունը  վարորդներին խորհուրդ է տալիս  տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: