01/20/2025

Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Մեծ զորավար, պետական գործիչ, հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը, ում ժողովուրդն Անդրանիկ փաշա էր անվանում, այսօր դարձավ 155 տարեկան։

Ստեփան Շահումյանն Անդրանիկին անվանել է իսկական ժողովրդական հերոս, ով արժանացել է իր ժողովրդի անսահման սիրուն ու պաշտպանությանը։ Դեռեւս կենդանության օրոք Անդրանիկի անունը դարձել էր լեգենդ, նրա մասին երգեր են հյուսվել, բազմաթիվ գրքեր գրվել։ Անդրանիկին անվանում էին հայկական Գարիբալդի։ Զորավարը հայտնի է հայ գաղթականության հանդեպ դրսեւորած իր անսահման հոգածությամբ։

«Զորքի համար նա հրամանատար էր, գաղթականության համար` հայր»,- գրել է նրա զինակիցներից մեկը։

Անդրանիկի ռազմական տաղանդը բացահայտվեց, նախեւառաջ, Առաքելոց վանքի եւ Սասունի հերոսական պաշտպանության օրերին։ Անդրանիկյան հերոսապատումը հասել է մինչեւ Սյունիք։

Սյունիքի հետ Անդրանիկի առնչությունները հիմնականում վերաբերում են  1918-1919 թթ.։ Զորավար Անդրանիկը  Սյունիք ժամանեց 1918 թ. հուլիսին եւ հեռացավ 1919 թ. մարտի 25-ին։

Զորավարը բազում խորհուրդներ ու դասեր է թողել եկող սերունդներին։ Ահա նրանցից մեկը։ «Եթե իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ազգի մասին։ Այնուհետեւ մտածեցեք ձեր հարեւանի մասին, հայ լինի նա, թե թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզի լինի, եւ բարի մտածեք»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: