Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես է եկել փետրվարի 25-ին։
«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































