01/20/2025

Մեկնարկել է «Այո»-ի շտաբի դրամահավաքը. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է «Այո»-ի շտաբի դրամահավաքը. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը դրամահավաք է իրականացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրամահավաքին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի իրականացմանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: