01/20/2025

Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է

Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղը նաև Թուրքիայի խնդիրն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է, թե «Ղարաբաղը դա նույն աստիճանով նաև մեր խնդիրն է, ինչ և Ադրբեջանի համար է»:

«Մենք շատ ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա», - ասել է նա:

Մինչ ասուլիսը, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հերթական նիստի բացմանը, Էրդողանն ասել է, թե ցանկանում է Թուրքիայի ստորագրությունը դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության տակ, ով ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղը՝ դա Ադրբեջան է» ու բացականչական նշան դրել:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: