01/20/2025

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155֊ամյակին նվիրված միջոցառումների շարք՝ Գորիսում

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155֊ամյակին նվիրված միջոցառումների շարք՝ Գորիսում

Որտեղ պայքար կա բռնության դեմ, այնտեղ է իմ սուրը...

Մեծ հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155֊ամյակին նվիրված միջոցառումների շարքը Գորիսում մեկնարկվեց Մաշտոցի փողոցի այն տնից, որտեղ ժամանակին ապրել էր Զորավարը։ Պատանի երկրապահները հնչեցրին Զորավարի ոգեշնչող խոսքերը։ Մշակույթի կենտրոնի դահլիճում շարունակվեց ցերեկույթը, որտեղ ներկա էին զինվորականներ, մտավորականներ, դպրոցականներ և զորամասի զինվորներ։

Ողջույնի խոսքերից հետո Անդրանիկի կյանքի և գործունեության վերաբերյալ ընդարձակ զեկուցմամբ հանդես եկան պատմաբան Վարդան Սարգսյանը և բանասեր, դոցենտ Մհեր Քումունցը։ Շեշտվեց այն իրողությունը, որ Անդրանիկը միշտ ապրել է իր հայրենիքի շնչով, ջանացել է հայրենիքի ազատագրման համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները և չի դադարել հայրենի երկրի օրով ապրող նվիրական գործիչ լինելուց:

 

Աղբյուրըhttps://www.facebook.com/GorisMunicipality/

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: