01/20/2025

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել

 Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը: 

Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չճամփորդել նահանգից նահանգ, քանի որ համալսարանների և դպրոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված ճամփորդությունների թիվն ավելացել է՝ նպաստելով վարակի տարածմանը: 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ քաղաքներում կարանտին հայտարարելու հարցը չի քննարկվում: 

Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝

վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139:  Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19: Իրանի 31 նահանգից 15-ում նոր տեսակի կորոնավիրուս է տարածվել: 

Ղոմում հայտնաբերվել է 15, Գիլանում՝ 9, Թեհրանում՝ 4, Մարքազիում՝ 1, Խուզիստանում՝ 3, Սիստան և Բելուջիստանում՝ 2, Քերմանում՝ 1, Արդաբիլում՝ 1, Մազանդարանում՝ 1, Լորեստանում՝ 1, Ֆարսում՝ 2, Սեմնանում՝ 1, Հորմոզգանում՝ 1 և Քոհգիլուե և Բույեր Ահմադում՝ 2 նոր դեպք:

54 հիվանդ ապաքինվել է:  

Ադրբեջանում Իրանի դեսպանի հավաստմամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին հաղորդակցության հետ կապված որևէ սահմանափակում չի կիրառվել. Սահմանը բաց է, թռիչքներն իրականացվում են

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: