01/20/2025

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Րոպեներ առաջ Լուգարի անվան լաբորատորիայից ստացել ենք հետազոտության արդյունքները, որոնց համաձայն երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվել է Վրաստանի քաղաքացին, որը նախօրեին ժամանել է Իրանից՝ Ադրբեջանի տարածքով»,- ասել է վրաց նախարարը ճեպազրույցի ժամանակ:

Հաղորդվում է, որ Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով արգելել են Իրանի քաղաքացիների մուտքը երկիր: Առողջապահության նախարարի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին նույնպես արգելել են այցելել Իրան:

«Մենք անմիջական ցամաքային սահման չունենք Իրանի հետ, սակայն Իրանի քաղաքացիների մուտքը երկիր, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների մեկնումն Իրան կարգելվի երկու շաբաթով»,- ասել է Տիկարաձեն:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: