01/20/2025

Կամբողջանա Գարեգին Նժդեհի հրապարակը

Կամբողջանա Գարեգին Նժդեհի հրապարակը

Վաղուց մեր աչքը հետ է վարժվել շինարարական եռուզեռից, որ կար հին, բարի ժամանակներում։ Վերամբարձ կռունկները վաղուց հուշ են դարձել, լավագույն դեպքում ավտոկռունկի կարելի է հանդիպել։

Մարզկենտրոնում երկու շինհրապարակ կա, մեկը թիվ 7 դպրոցի շինարարությանն է առնչվում, մյուս շինհրապարակը Կապանի մշակույթի կենտրոնն է, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Կողքից նայողին թվում է, թե շենքի ճակատային մասն է միայն փոփոխվում, բայց պատկերացումը փոխվում է, երբ շրջում ես եռահարկ կառույցի հարկերով։

Նախ նշենք, որ մի անգամ սկսվել էր հիմնանորոգման աշխատանքները եւ անորոշ ժամանակով դադարեցվել։

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց «Նորոգշին» ՍՊԸ ընկերության աշխղեկ Ջեմս Վարդանյանը, անցյալ տարվա հուլիսին սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, որ ընդգրկում է կառույցի մեկ երրորդ մասը։ Արդեն հեռացրել են կախովի առաստաղը, բետոնի ավելորդ կառուցվածքները, ավարտին է մոտենում շենքի ճակատային հատվածի երեսապատման աշխատանքները։ Նաեւ հընթացս սրբագրման աշխատանքներ են կատարվում, քանզի նախկինում թերություններ են եղել։ Վերակառուցման աշխատանքներ են կատարվում մասնաշենքի երեք հարկերում։ Դա եւ ներքին հարդարման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչեւ տարեվերջ։

Մնում է ավելացնել, որ մշակույթի կենտրոնի վերակառուցումով կամբողջանա մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրպարակը։

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: