01/20/2025

Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով՝ Covid-2019-ով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը նախօրեին Վրաստան է այցելել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Նա անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: