01/20/2025

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն իրականացրել են քարաթափման աշխատանքներ

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն իրականացրել են քարաթափման աշխատանքներ

Փետրվարի 27-ին, ժամը 10:28-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելին հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելի վերևի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում մոտակայքով անցնող գազատար խողովակի և երթևեկող ավտոմեքենաների համար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել թուլացած քարերի հեռացման աշխատանքներ (մոտ 7 խմ):

Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:



Աղբյուրը: http://Սյունիքի Մարզային Փրկարարական Վարչություն
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: