01/20/2025

Կլինեն պաշտոնյաների նոր ձերբակալություններ․ ԱԱԾ տնօրենի ժ/պ

Կլինեն պաշտոնյաների նոր ձերբակալություններ․ ԱԱԾ տնօրենի ժ/պ

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը, խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

Հարցին, թե Դիանա Հարությունյան ֆեյք էջի գործով ի՞նչ զարգացումներ կան, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

«Քրեական գործ է հարուցված։ Պետք չի կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ Այս վերջերս մենք լուսաբանել ենք, 3 քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է։

Իսկ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, Է. Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԱԾ-ի կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Արձագանքելով հարցին, թե պաշտոնյաների նոր ձերբակալությունների պետք է սպասել, ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն պատասխանեց.

«Եղել են ձերբակալություններ և կլինեն։ Դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Աղմկոտ ձերբակալություններ կլինեն»։

politik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: