01/20/2025

Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապրիլյան քառօրյային․ Տիգրան Կարապետյան

Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապրիլյան քառօրյային․ Տիգրան Կարապետյան

«Ապրիլյանի դեպքերը քննող հանձնաժողովը տեղեկություն ունի Քառօրյա պատերազմին Թուրքիայի բանակի և ԻՊ-ի մասնակցության մասին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։ 

«Հիմա քննում ենք ապրիլյանի դեպքերը և վերջնական չենք խոսի։ Հանձնաժողովում, երբ քննարկում էինք ՀԱՊԿ-ի շրջանակում ահաբեկչության հակազդման համաձայնագրի վավերացումը, ես հարց տվեցի ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ կապված ապրիլյանի հետ, որովհետև կա որոշակի տեղեկատվություն թուրքական բանակի և Իսլամական պետությունից Ադրբեջան վերադարձած ուժերի մասնակցության մասին»,- ասել է Կարապետյանը։

Բանակում ինքնասպանության դեպքերի, պաշտոնանկություների, հանրաքվեի և այլ հարցերի շուրջ առավել մանրամասն՝ ստորև բերվող տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: