01/20/2025

Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին հանրաքվեի քարոզարշավի բուկլետներ է բաժանում

Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում քաղաքացիներին հանրաքվեի քարոզարշավի բուկլետներ է բաժանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ապահովել է ուղիղ միացում:

Փաշինյանը անցորդներին հետաքրքրվում է, թե արդյոք տեղյակ են, որ հանրաքվե է անցկացվելու, մասնակցելու են արդյոք, թե ոչ, տալիս բուկլետներ, խոսում քաղաքացիների հետ:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: