01/29/2026

ԿԳՄՍ-ի ուշադրության կենտրոնում է ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորությունը

ԿԳՄՍ-ի ուշադրության կենտրոնում է ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում գրառում է արել եւ տեղեկացրել, որ ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորությունը նախարարության ուշադրության կենտրոնում է: Հարությունյանը մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»:

Հիշեցնենք, որ նման քննարկման անհրաժեշտություն է առաջացել՝ կապված ՀՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի առաջին դեպքի հետ:

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: