01/20/2025

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին ներկայացել է 24 քաղաքացի:
 
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասնվեց, աշխատանքի տեղավորման՝ վեց, հաշմանդամության կարգի վերականգնման, պոչամբարի հետ կապված բնապահպանական խնդիրներով՝ մեկական քաղաքացի:
 
Դրամական օգնության համար դիմած քաղաքացիներից 10 հոգու դիմումները բավարարվել են, չորս դիմում մերժվել է, երկուսը գտնվում է ուսումնասիրման փուլում:
 
Աշխատանքի տեղավորման վերաբերյալ դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
 
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են հաշմանդամության կարգի վերականգնման եւ պոչամբարի հետ կապված բնապահպանական խնդրով դիմումները:
 
Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: