01/20/2025

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հրավիրել է խորհրդակցություն

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հրավիրել է խորհրդակցություն
Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ անդրադարձ կատարելով համայնքում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին։
 
Մարտի 2-8-ը ընկած ժամանակահատվածում, հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ, կընդհատվի նաև համայնքի ենթակայության տակ գործող ՆՈՒՀ–երի, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, սպորտդպրոցների և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատանքը։
 
Կապանի համայնքապետարանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին լինել զգոն, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հիգիենայի տարրական կանոնները, գրիպանման երևույթների առկայության դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները գրիպանման երևույթներով հիվանդների հետ և խուսափել մարդկային կուտակումներից։
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: