Ժամը 10-ին սկսվել է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ մեկ- մեկուկես ժամվա ընթացքում ուղիղ եթերում կիրազեկի նիստի արդյունքների եւ առկա տեղեկատվության մասին:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը: Նա Իրանից ժամանած 29-ամյա երիտասարդ է, որին, ինչպես նաեւ նույն ինքնաթիռով ժամանած մյուս բոլոր ուղեւորներին, մեկուսացրել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































