01/20/2025

«Գանձասար-Կապանը» առաջնության գարնանային փուլը սկսեց պարտությամբ

«Գանձասար-Կապանը» առաջնության գարնանային փուլը սկսեց պարտությամբ

Փետրվարի 29-ին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային փուլը։ «Գանձասար-Կապանը» ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում մրցեց նախորդ առաջնության փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» հետ։ Դա առաջնության 16-րդ տուրն էր։ Հանդիպման արդյունքը գործնականում վճռվեց առաջին խաղակեսում «Փյունիկի» խփած երկու գոլի շնորհիվ։ Այժմ կապանյան թիմի վիճակը նախանձելի չէ, 14 միավորով ընթանում է առաջնության աղյուսակի վերջին տեղում։ Միակ սփոփանքն այն է, որ «Գանձասար-Կապանը» շարունակում է պայքարը ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում, որտեղ հաջող հանդես գալու դեպքում կարող է փրկել իր սասանված հեղինակությունը։

Հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կանցկացնի մարտի 6-ին Երեւանի «Ալաշկերտի» հետ։ Մինչեւ առաջնության սկսվելը «Գանձասար-Կապանը» ուսումնամարզական հավաք էր անցկացրել Իսպանիայում, որտեղ ստուգողական չորս հանդիպում էր անցկացրել իսպանական ակումբների հետ եւ հաղթանակներ տարել, ընդհանուր առմամբ խփելով 17 գոլ։ Մնում է ենթադրել, որ դրանք ցածրակարգ թիմեր են եղել։

 

 

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: