01/20/2025

Զինվորը զորամասում ենթարկվել է սեռական բռնության. վերջինս փորձել է վրեժխնդիր լինել ու նռնակը նետել բռնարարի ուղղությամբ

Զինվորը զորամասում ենթարկվել է սեռական բռնության. վերջինս փորձել է վրեժխնդիր լինել ու նռնակը նետել բռնարարի ուղղությամբ

Զինվորների միջեւ ոչ կանոնադրային հարաբերությունների հերթական զազրելի դեպքն է արձանագրվել N զորամասում. Ժամկետային զինծառայողը սեռական բռնության է ենթարկել համածառայակցին:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` զինվորը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու դրա գործադրման սպառնալիքի տակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ինչից հետո համածառայակիցը փորձել վրեժխնդիր լինել: Մասնավորապես` նռնակը բերել է մարտական դիրքի ու նետել բռնարարի ուղղությամբ: Նռնակի պայթյունի հետեւանքով բռնարարն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` սեռական բռնություն գործադրած զինվորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասին 7-րդ կետով ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մյուս զինվորին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարի հսկողությանը հանձնելը:
 

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է նախաքննությունն ու գործը դատարան ուղարկվել:

Աղբյուր` Փաստինֆո

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: