01/20/2025

Հրապարակվել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց

Հրապարակվել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց: Ուղեցույցի համաձայն, խորհուրդ է տրվում ախտահանիչ նյութով կանոնավոր կերպով սրբել աշխատանքային գործիքները: Ստեղծել պայմաններ ձեռքերի կանոնավոր, մանրակրկիտ լվացման համար: Աշխատավայրում տեղադրել ձեռքերի ախտահանիչ սարքեր: Պարբերաբար կազմակերպել աշխատասենյակի օդափոխություն, հետևել շնչառական ուղիների հիգիենային: Նախքան գործուղման մեկնելը ծանոթանալ ճամփորդության վերաբերյալ ազգային ցուցումներին:

Գործատուներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում ապահովել հեռահար աշխատանքի կազմակերպման հնարավորություն:

Մասնագետները հորդորում են շնչառական վարակների, հազի, ջերմության պարագայում մնալ տանը և դիմել մասնագետին:  

newarmenia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: